ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանը հույս ունի ճնշումներով վախեցնել գործարարներին

Նիկոլ Փաշինյանը հույս ունի ճնշումներով վախեցնել գործարարներին
19.12.2020 | 14:44

«Հրապարակը» գրում է.

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գործարարների ու պաշտոնյաների նկատմամբ արշավ է սկսվել. ՊԵԿ-ը, ՊՎԾ-ն լայնամասշտաբ ստուգումներ են իրականացնում նրանց հիմնարկներում և օբյեկտներում։ Նախ՝ Արկադի Համբարձումյանի «Դերժավայում», ապա՝ Գրիգորյանների «Ավշարում» և այլն։ Նախօրեին, կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հրատապ հարցով քննարկվել է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։

Փաշինյանը հույս ունի ճնշումներով վախեցնել գործարարներին, որոնք պատրաստվում են միանալ երեքշաբթի օրը հայտարարված գործադուլին։ Իսկ Փաշինյանի սրտի օլիգարխները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանն, իր աշխատողներին հրահանգել է մասնակցել այսօրվա սգո երթին»։

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ